Artsakh’s Youth Enjoy Art

Ararat Foundation continuously assists to organize educational and cultural events for Karvajar’s youth.

For many years we supported “Mijnaberd” theatre troupe, Karvachar Wikiclub and its newly opened green house. After their displacement, Ararat Foundation organizes various events for children now living in different parts of Armenia.

During June 6th meeting in Yerevan the children first visited Folk Art Museum. There they saw folk art unique exhibits, Armenian rugs and also had a drawing master class. On the second part of the day they were at Sundukyan State Academic Theatre, had an excursion at the building, saw different studios and listened about theatre’s history.

Ararat Foundation organizes educational and cultural events to give hope to children for better future, to assist them choose the best profession tomorrow and to ensure them their dreams matter. Help us continue this mission. Donate here: https://www.araratfoundation.org/donate

«Արարատ» հիմնադրամը շարունակաբար աջակցում է քարվաճառցի դպրոցականների ու երիտասարդների համար կրթական ու մշակութային միջոցառումների իրականացմանը: Քարվաճառում այն աջակցում էր տեղում գործող «Միջնաբերդ» թատերախմբին, Քարվաճառի վիքիակումբին, նոր բացվող ուսումնական ջերմոցին: Պատերազմի ավարտից ու քարվաճառցիների` իրենց տներից տարհանումից հետո «Արարատ» հիմնադրամի աջակցությամբ երկրորդ անգամ հունիսի վեցին ՀՀ-ի տարբեր բնակավայրերում ապրող քարվաճառցի երեխաները հանդիպեցին Երևանում:

Օրվա առաջին այցելությունը Ժողովրդական արվեստի թանգարան էր, որտեղ նրանք ծանոթացան ժողովրդական արվեստի տարբեր նմուշների, դիտեցին հայկական զարդանախշերով գորգերի ցուցադրություն, ինչպես նաև` նկարչության վարպետության դաս ունեցան:

Օրվա երկրորդ այցելությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր: Թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Ներսիսյանի ուղեկցությամբ երեխաները շրջեցին թատրոնում, եղան թատրոնի տարբեր աշխատանոցներում, կուլիսներում, բեմում, ծանոթացան մայր թատրոնի բեմի լուսային ու հնչյունային հնարավորություններին, լսեցին ներկայացման ստեղծման տարբեր փուլերի մասին:

«Արարատ» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ու մշակութային միջոցառումները նպատակ ունեն քարվաճառցի երեխաներին ավելի լավ ապագայի հույս տալ, օգնել ճիշտ կողմնորոշվել վաղվա մասնագիտության հարցում և վստահեցնել նրանց, որ իրենց երազանքները կարևոր են:

Օգնեք մեզ`շարունակեք լինել երեխաների կողքին: Նվիրաբերեք այստեղ. https://www.araratfoundation.org/donate

Previous
Previous

Donating Critical Supplies

Next
Next

Supporting Artsakh Refugees