Helping Build Homes for Veterans

Gevorg Movsesyan was wounded in 2010, during military service, while fighting back a subversive group. He lost his right arm. He started his military service in 2009 and was demobilized after being wounded. He spent 5-6 months in the hospital.

Gevorg decided to get education and now he studies at the Crisis Management State Academy of the Ministry of Emergency Situations. After graduation he aims to work at the Ministry of Emergency Situations. He also studies English with Learning Mission.

He wants to repair his house, marry and live there with his future family. The house needs to have a bathroom and one of the main walls needs to be reconstructed.

Ararat Foundation has already donated some money and Gevorg has already started the reconstruction. Join us to continue our support!

Գևորգ Մովսեսյանը վիրավորում է ստացել 2010 թվականին, զինվորական ծառայության ժամանակ, դիվերսիոն հարձակում հետ մղելիս: Տղան զրկվել է աջ ձեռքից: Բանակ է զորակոչվել 2009 թվականին, 2010 թվականին վիրավորում ստանալուց և զորացրվելուց հետո 5-6 ամիս բուժում է ստացել հիվանդանոցում:

Գևորգը չի ընկճվել և որոշել է ուսում ստանալ և ընտանիք կազմել: Այժմ սովորում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, փոխադրվել է չորրորդ կուրս: Ավարտելուց հետո նպատակ ունի աշխատել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Learning Mission ծրագրով այժմ սովորում է անգլերեն:

Գևորգը ցանկանում է վերանորոգել հայրական տունը, ընտանիք կազմել և այնտեղ ապրել: Տան մեջ առաջնային անհրաժեշտ է սանհանգույց կառուցել և վերանորոգել դրսի պատը:

Արարատ հիմնադրամը տան վերանորոգման աշխատանքների համար արդեն որոշակի գումար է փոխանցել Գևորգին, և շինարարական աշխատանքներն սկսվել են: Միացեք մեզ` օժանդակությունը շարունակական դարձնելու համար:

Previous
Previous

Donating Supplies for Refugees to Use for Work

Next
Next

Donating Livestock to Karvajar’s Refugees