Providing Financial Aid for Veterans

Karvajar resident soldier Ohan Chilingaryan was wounded on October 19, 2020, at military position on Sierra Mrav. His both legs were seriously injured. Till now Ohan receives medical care and will have another surgery in upcoming two months. All this time the family (Ohan, his wife, his mother and three kids) rents a house in Yerevan.

The Chilingaryans lost their home for the second time. First was in 1992, when Ohan was a kid. His parents Rima and Harutyun Chilinagaryans where forced to flee Verishen village in Shahumyan region with three kids to save their lives. They had lived in Karvajar since 1999. They have built a house with the hope they will never be forced to leave it. But after 2020 war they lost their house for the second time.

After Ohan’s surgery the family plans to move to Yeghegis village of Vayots dzor region, to start farming and begin a new life.

Ararat Foundation has visited the Chilingaryan’s family and provided financial aid for them. We will continue assisting this family to settle in the village, to have new home and carry out their goals.

Our wounded soldiers and displaces compatriots need our support. Let’s give a hope for tomorrow to them.

Donate here: https://www.araratfoundation.org/donate

Քարվաճառի բնակիչ պայմանագրային զինծառայող Օհան Չիլինգարյանը վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, Մռավի լեռնաշղթայի դիրքերում: Ականանետի հարվածից ծանր վիրավորում է ստացել ոտքերի հատվածում: Մինչև այսօր Օհանը բուժվում է, առջևում ևս մեկ վիրահատություն կա: Այս ամբողջ ընթացքում ընտանիքը` ինքը, կինը, մայրը և երեք մանկահասակ երեխաները վարձով են բնակվում Երևանում:

Չիլինգարյանների ընտանիքը երկրորդ անգամ է տուն կորցրել: 1992 թվականին, երբ Օհանը դեռ փոքր երեխա էր, նրա մայրն ու հայրը` Ռիմա և Հարություն Չիլինգարյանները, երեք մանկահասակ երեխաների հետ ստիպված են եղել փախչել Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի իրենց տնից: Ընտանիքը Քարվաճառում էր հաստատվել 1999 թվականից` այնտեղ տուն կառուցելով ու հույս ունենալով, որ այլևս տեղափոխվելու առիթ չի լինի: Սակայն 2020 թվականի պատերազմի արդյունքում նրանք երկրորդ անգամ են կորցրել իրենց տունը:

Այժմ Օհանի վիրահատությունից հետո Չիլինգարյանները ծրագրում են տեղափոխվել Վայոց ձորի Եղեգիս գյուղ, այնտեղ հիմնավորվել, զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և փորձել նոր կյանք սկսել:

«Արարատ» հիմնադրամն այցելել է Չիլինգարյանների ընտանիքին ու նրանց ֆինանսական օժանդակություն փոխանցել: Մենք շարունակելու ենք օժանդակել ընտանիքին ապագայում ևս` գյուղում հաստատվելու, անասանապահությամբ զբաղվելու և իրենց նպատակներն իրականացնելու համար:

Մեր վիրավոր զինծառայողներն ու տեղահանված հայրենակիցները բոլորիս կարիքն ունեն. միասին օգնենք նրանց` հույս փոխանցելով վաղվա օրվա համար:

Նվիրաբերեք այստեղ. https://www.araratfoundation.org/donate

Previous
Previous

Supporting Artsakh Refugees

Next
Next

Providing Uniforms for Karvajar’s Choir Members